Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հայտարարում է ահաբեկչական հարձակում կանխելու մասին


Ֆրանսիայի հակաահաբեկչական ոստիկանությունն (PNAT) այսօր հայտարարել է երկրի տարածքում ծրագրվող ահաբեկչական հարձակում կանխելու մասին։

Reuters-ի տեղեկություններով՝ ֆրանսիացի իրավապահները 18 տարեկան երիտասարդի են ձերբակալել, որը՝ «մեկ կամ մի քանի հարձակում էր նախապատրաստում»։

Ձերբակալվածը, ըստ ֆրանսիական աղբյուրների, կապի մեջ էր ևս մեկ 18-ամյա երիտասարդի հետ, որը ահաբեկչական գործողություն նախաձեռնելու կասկածանքով բերման էր ենթարկվել երեքշաբթի օրը։ Ֆրանսիացի ոստիկանները, սակայն, առայժմ չեն հստակեցնում արդյոք ծրագրվող հարձակումները կապ ունեն վաղը Փարիզում մեկնարկող ամառային Օլիմպիական խաղերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG