Մատչելիության հղումներ

4 ձերբակալված՝ Ուկրաինայում և Հայաստանում կիբերհանցագործությունների դեմ խոշոր գործողության արդյունքում


Չորս մարդ Է ձերբակալվել Ուկրաինայում և Հայաստանում միջազգային կիբերհանցագործությունների դեմ ուղղված խոշոր գործողության արդյունքում, այս մասին հայտնում է Եվրոպոլը։

Գերատեսչության համաձայն՝ հարձակման են ենթարկվել ավելի քան 100 ինտերնետային սերվերներ, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են տուժել։ Մայիսի 27-29-ն իրականացված հատուկ գործողությունները Եվրամիության իրավապահ գերատեսչությունն անվանել է «բոտնետների դեմ երբևէ ամենախոշոր գործողությունը պատմության մեջ, որոնք կարևոր դեր են խաղում շորթող-վիրուսների տարածման գործում»։ Այդ «բոտնետների» թվում են եղել IcedID-ն, Smokeloader-ը, SystemBC-ին և Pikabot and Bumblebee-ն:

Բրյուսելի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալություններից մեկը Հայաստանում է իրականացվել, մյուս երեքը՝ Ուկրաինայում։ Կասկածյալների ինքնության, ազգային պատկանելության մասին չի հաղորդվում։

«Կիբերհանցագործության դեմ մինչ օրս իրականացված ամենամեծ միջազգային ոստիկանական գործողության ընթացքում ամբողջ աշխարհում իրավապահ մարմինները հասել են մեծ հաջողության, հսկայական հաջողության», - ասել է Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի փոխնախագահ Մարտինա Լինքը։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում չեզոքացվել է ավելի քան 100 սերվեր և ավելի քան 1300 վտանգված տիրույթ: Կալանքի տակ է վերցվել 69 միլիոն եվրո ընդհանուր գումար, որը, ենթադրաբար, ձեռք է բերել կիբերհանցագործներից մեկը: Տարբեր երկրներում կատարվում են խուզարկություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG