Մատչելիության հղումներ

Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Թրամփի երդմնակալությանը


Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի հունվարի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, սակայն հույս ունի սեղմ ժամկետներում կապ հաստատել գալիք վարչակազմի հետ, ուրբաթ ասել են Բրյուսելից:

«Երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի եղել, բացի այդ մասնակցության ծրագրեր չկան»,- հայտարարել է ԵՄ խոսնակ Պաուլա Պինյոն։

Օտարերկրյա առաջնորդներին ավանդաբար չեն հրավիրում՝ մասնակցելու ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը, սակայն, ըստ տեղեկությունների, Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG