Մատչելիության հղումներ

Ֆիցոյին նրա դեմ մահափորձից ամիսներ անց ծրարով փամփուշտ են ուղարկել


Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխիվ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխիվ

Իր դեմ մահափորձից ամիսներ անց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ծրարում դրված փամփուշտ են ուղարկել, այն հայտնաբերել են փոստը ստուգող աշխատակիցները:

Լրատվամիջոցները հաղորդում են՝ նամակն ուղարկողը ինքնությունը չի նշել։

Ոստիկանությունն ուսումնասիրում է տեղի ունեցածը։

Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ էր կատարվել այս տարվա մայիսի 15-ին, զինված անձը՝ 71-ամյա գրող Յուրայ Չինտուլան՝ Լևիցա քաղաքից, հինգ անգամ կրակել էր 59-ամյա վարչապետի վրա: Ֆիցոյի վիրահատությունը հաջող էր անցել, հուլիսի սկզբին նա վերադարձել է իր աշխատանքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG