Երեկ՝ հունվարի 31-ին, երեկոյան Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել բժշկական ինքնաթիռը, որում եղել է վեց մարդ։
«Մենք չենք կարող հաստատել, որ փրկվածներ կան», - ասել է ընկերությունը, որին պատկանում էր ինքնաթիռը:
Ինքնաթիռն ուղևորվում էր դեպի Տիխուանա: Ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք եղել են Մեքսիկայի քաղաքացիներ։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը բուժումից հետո տուն էր վերադարձնում մի կին հիվանդի և նրա մորը: Մնացածն անձնակազմի անդամներ էին։
Ինքնաթիռն անհետացել է ռադարներից բարձրություն հավաքելիս և շուտով կործանվել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող բանուկ խաչմերուկում: Ընկնելու հետևանքով մի քանի շենքեր հրդեհվել են, հրդեհն արագ մարվել է, հայտնում է Associated Press-ը։
Երկրի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արձագանքել է ԱՄՆ-ում վերջին մի քանի օրվա ընթացքում երկրորդ ինքնաթիռի կործանմանը։
«Այնքան տխուր է, որ Ֆիլադելֆիայում ինքնաթիռ է նկել: Ավելի շատ անմեղ հոգիներ են կորել»,- գրել է Թրամփը։
Հունվարի 29-ի երեկոյան 64 մարդ տեղափոխող մարդատար ինքնաթիռը բախվել է Վաշինգտոնի մերձակայքում՝ երեք զինվոր տեղափոխող ռազմական ուղղաթիռին։ Փրկվածներ գտնելու հույս չկա: Վթարն ամենամահաբերն էր ԱՄՆ-ում 2009 թվականից ի վեր: