Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն մեղադրանքներ է հարուցել ՖԻՖԱ-ի պաշտոնյաների դեմ


ԱՄՆ-ի կառավարության կողմից ՖԻՖԱ-ի ղեկավարության նախկին ու ներկա ամենաբարձր օղակի մարդկանց մեղադրանք է ներկայացվել կաշառակերության ու չարաշահումների շուրջ:

Առանձին հետաքննություն է անցկացնում նաև շվեյցարական կառավարությունը՝ կապված 2018 և 2022 թվականներին անցկացվելիք Աշխարհի գավաթի խաղարկությունների հետ:

ԱՄՆ-ը հարուցել է 47 մեղադրանք ընդդեմ ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաների՝ դրամաշորթության, խարդախության և փողերի լվացման մի սխեմայի շուրջ, որը, ըստ դատախազների, ներգրավել է սպորտային լրատվամիջոցների ղեկավարների: Վերջիններս մրցաշարերում վճարել են կամ համաձայնվել են վճարել ավելի քան 150 մլն դոլար մարքեթինգային իրավունքների դիմաց:

Ըստ Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի՝ ՖԻՖԱ-ի յոթ պաշտոնյաներ չորեքշաբթի օրը ձերբակալվել են՝ Միացյալ Նահանգներին արտահանձնելու նպատակով:

Ժնևում մամլո ասուլիսի ժամանակ, ՖԻՖԱ-ի հաղորդակցության գծով տնօրեն Վալտեր դը Գրիգորիոն ընդհանուր առմամբ դրական է գնահատում տեղի ունեցածը. - «ՖԻՖԱ-ի համար սա լավ է, այն իհարկե վնասեց մեր մասին պատկերացումներին ու մեր համբավը, սակայն, հաշվի առնելով անցած չորս տարիները, ինքնամաքրման առումով ու նաև բարեփոխումների առումով, սա լավ է»:

ՖԻՖԱ-ի նախագահ Սեփ Բլաթերը մեղադրվածների շարքում չէ: Նա մտադիր է վերընտրվել հինգերորդ անգամ ուրբաթ օրն անցկացվելիք ընտրությանը:

Միջազգային ֆուտբոլային հասարակայնությունը խորապես ցնցված է այս լուրերից:
Ըստ Ֆրանսիայի ֆուտբոլի լիգայի նախագահ Ֆրեդերիկ Ֆիրիեզի՝ դա հարված էր իրենց հեղինակությանը. - «Ցավալի է, որ նման դեպքերը ստվեր են գցում ֆուտբոլի հեղինակության վրա: Եթե հաստատվի, որ այս կամ այն որոշման համար նվերներ են տվել, ապա դա չափազանց լուրջ է, և ես պետք խնդրեմ Շվեյցարիայի ոստիկանությանը ու արդարադատության համակարգին՝ գործը հասցնել իր ավարտին»:

ՖԻՖԱ-ի նախագահ Դը Գրիգորիոն ասում է, որ ֆուտբոլի առաջիկա մրցաշարերում որևէ փոփոխություն չի լինի, անկախ հարուցված մեղադրանքներից:

տեսանյութը տես՝ http://www.amerikayidzayn.com/media/video/us-fifa-corruption/2792619.html

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG