Մատչելիության հղումներ

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ազատելու օկուպացրած տարածքները. Լեոնիդ Ներսիսյան


Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ազատելու օկուպացրած տարածքները, «Ազատության հետ զրուցում հայտարարեց «Ապրի Արմենիա» կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:

«Ազատություն». - Ինչո՞ւ ակտիվացան սահմանային լարվածության մասին Բաքվից խոսակցությունները վերջին շրջանում:

Ներսիսյան. - Ինձ թվում է՝ գլխավոր գործոնն այն է, որ չեն ուզում Ադրբեջանում, որ իրավիճակը Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ դեէսկալացվի, ուզում են, որ գոնե ինչ-որ... սենց կարելի է ձևակերպել՝ պատերազմի դուռը կիսաբաց մնա: Ինձ թվում է՝ ստեղ գլխավոր պատճառը նա է, որ առաջինը Հայաստանում միշտ զգան Ադրբեջանից եկող ռազմական շանտաժը, ու իրանք չեն ուզում, որ Հայաստանում, ասենք, չգնան էլի ինչ-որ քայլերի, որ Ադրբեջանը պատերազմ չսկսի: Իրանք միշտ ուզում են սարքել ռազմական վտանգավոր իրավիճակ Հայաստանի սահմաններում, ստեղ, բնականաբար, խնդիրը մի քիչ ավելի դժվար է, որովհետև բոլորը հասկանում են, որ մինչև COP-29-ը՝ Կլիմայական համաժողովը, պատերազմը դժվար կլինի Ադրբեջանի համար սկսել, համ էլ կա դրսից դիրքորոշում, որ Ադրբեջանը լավ կլինի մինչև էտ COP-ը ստորագրի խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ կամ COP-ի ժամանակ հենց, իսկ ես ինձ թվում է, որ Ադրբեջանն այս պահին դեռ չի ուզում որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ ստորագրել, պետք են սենց գործիքներ:

«Ազատություն». - Իսկ համաժողովից հետո այդ հավանականությունը նույնիսկ Երևանն է բարձր գնահատում, որ ռազմական գործողություն կսկսեն, եթե հիշում եք, Արտգործնախարարության հայտարարությունը:

Ներսիսյան. - Այո, այստեղ մի բան է մենակ, որ ձմեռվա ամիսներն են գալիս COP-ից հետո, որ եթե մենք վերցնենք, անցյալում Ադրբեջանը երբեք բարձր ակտիվություն ցույց չի տվել ձմռանը, դա չի նշանակում, որ հիմա նույնն է լինելու, բայց ինձ թվում է, որ իսկականից կսկսի լուրջ բարձրանալ պատերազմների հավանականությունը կամ գոնե ինչ-որ մեծ սահմանային էսկալացիաների՝ գարնանը 2025 թվի:

«Ազատություն». - Որ միջանցք բացե՞ն:

Ներսիսյան. - Օրինակի համար դա ամենամեծ խնդիրն է, որ իրանք ուզում են լուծել, բայց իրանց՝ դրա անունը դրել ենք shoping list ցուցակը՝ ինչ են ուզում Հայաստանից, ընդեղ կա նաև ադրբեջանցի փախստականների հետ գալը Հայաստան, կա խնդիրներ Խոջալուի ցեղասպանության հետ՝ ընդունելու և ներողություն խնդրելու նառածիվ նաև հնչեցվել է, ուրիշ բաներ ու ինձ թվում է ամենամեծ խնդիրը նա է, որ իրանք ուզում են, որ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխվի, հայտնի էդ պահանջը: Ինձ թվում է, մինչև այդ պահանջը կա, ոչ մի պայմանագիր չի կարող ստորագրվել, որովհետև հիմա մեր կառավարությունը կարող է ուզենա փոխի Սահմանադրությունը, բայց ես չեմ պատկերացնում ոնց կարա այդ հարցով 600 հազար կողմ ձայն Հայաստանում հավաքի, որը ինձ թվում է, որ Ադրբեջանում էլ են հասկանում, ու այս գործոնը օգտագործվում են ընդամենը նրա համար, որ այդ պրոցեսը կանգնի այս պահին:

«Ազատություն». - Հետևաբար իրատեսական չէ նաև խաղաղության պայմանագրի կնքումը. այն, ինչ որ էլի հայկական կողմն է ասում՝ ասենք, հենց 1 ամսում էլ կարող ենք ստորագրել:

Ներսիսյան. - Այդ խոսակցությունը կդառնա ակտուալ այն պահին, երբ որ Ադրբեջանը պատրաստ լինի, համաձայնվի այն հայկական դիրքորոշման հետ, որ ասում է, որ խաղաղության պայմանագրի մեջ գրած կլինի, որ ներքին որևէ օրենսդրական ինչ-որ նորմերը ավելի ցածր են լինելու, քան էդ պայմանագիրը, որ ստորագրվի:

«Ազատություն». - Մինչև սահմանագծման մեկնարկը Դուք մտահոգություն էիք հայտնում, որ դա կարող է տարածք բացել ադրբեջանցիների հետագա ներխուժման համար, իսկապե՞ս դիրքային այդպիսի պայմաններ ստեղծվեցին:

Ներսիսյան. - Դիրքային պայմանները, բնականաբար, եթե դուք տալիս եք ինչ-որ կտորներ տարածքի, որտեղ առաջ գտնվում էին մեր զորքերը, ինչ-որ ինֆրաստրուկտուրա կար, դա գոնե առաջին մի քանի ամիսը ինչ-որ խնդիր կարա ստեղծի, մինչև, օրինակի համար, նոր չի կառուցվել ինֆրաստրուկտուրա: Ճիշտը կլինի ինֆրաստրուկտուրան սկզբից կառուցել նոր էդ ամեն ինչը անել, բայց այստեղ ամենամեծ խնդիրն էն է, որ մենք դելիմիտացիան անում ենք մենակ այն տեղերում, որտեղ որ Ադրբեջանին է ձեռնտու ու բոլորը ինձ թվում ա, հասկանում են, որ դա զիջում է, իմ մոտեցումը, դրան նա է, որ դրա մասին պետք է երևի ավելի բաց ու ճիշտ կոմունիկացինել՝ ինչի՞ է դա տենց:

«Ազատություն». - Այսինքն, դուք կարծում եք, Ադրբեջանը չի՞ համաձայնվի այսպես շարունակել նաև սահմանի մյուս հատվածներում:

Ներսիսյան. - Հիմա, եթե վերցնենք լոգիկան, եթե ուզենայինք հավասար ինչ-որ գործընկերների պատմություն լիներ սա, մյուսը, ուրեմն պիտի գնայինք Ջերմուկի շուրջ օրինակի համար դելիմիտացիա ու դեմարկացիա անեինք, բայց բոլորս, ինձ թվում է, հասկանում ենք, որ դա չի լինելու, ու իրանք էլ դրա մասին խոստացել են ահագին էլի, որ պլաններ տենց իրանք չունեն այդ վերցրած տարածքներից շարժվելու դուրս, դրա համար ես ստեղ, ճիշտն ասած, դեռ չեմ տեսնում, ոչ մի... ուրիշ ձևի կարամ ասեմ, մինչև Հայաստանը այս վիճակում է գտնվում՝ դիսբալանսային, ես չեմ սպասում մոտակա տարիներին ոչ մի պոզիտիվ ինչ-որ մեծ իրադարձություն Հայաստանի ու Ադրբեջանի մեջ էդ պրոցեսում:

XS
SM
MD
LG