ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքելով եվրոպացի առաջնորդների հայտարարություններին, թե վաղ է խոսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու մասին, պնդել է, թե Եվրոպան չի ցանկանում գնալ խաղաղության ճանապարհով:
«Մեր բանկային հաստատությունների դեմ պատժամիջոցների չեղարկումը Սևծովյան նախաձեռնության անբաժանելի մասն է։ Եվ եթե եվրոպական երկրները չեն ցանկանում գնալ այս ճանապարհով, սա նշանակում է, որ չեն ցանկանում նպաստել և գործել այն ջանքերին համահուն, որոնք Մոսկվան և Վաշինգտոնը գործադրում են դեպի խաղաղություն արժվելու համար», - նշել է Պեսկովը։
«Սև ծովի նախաձեռնության» վերագործարկումը քննարկվել է Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպմանը։ Այս հանդիպումից հետո Մոսկվան հայտարարեց, որ այդ սխեմային վերադառնալը և դրանից բխող ծովային հրադադարը կարող է տեղի ունենալ միայն մի շարք պայմանների կատարման դեպքում, այդ թվում՝ պատժամիջոցների տակ գտնվող Ռոսսելխոզբանկը SWIFT-ին միացնելու դեպքում: