Մատչելիության հղումներ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, 31-ը հունվարի, 2025թ., Ալմաթի, Ղազախստան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, 31-ը հունվարի, 2025թ., Ալմաթի, Ղազախստան

Ալմաթիում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ՝ ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։

Նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Ադրբեջանի կառավարության ղեկավարը, նիստին ելույթ ունենալով, հայտարարել է, որ Ադրբեջանով անցնող բեռնափոխադրումների ծավալներն աճում են կայուն տեմպերով, և Բաքուն այդ հնարավորությունները «հաճույքով առաջարկում է Եվրասիական տնտեսական միության իր գործընկերներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG