Եվրախորհրդարանը 370 կողմ և 282 դեմ ձայներով հավանություն տվեց Եվրամիության նոր ղեկավար կազմին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ Եվրոպական դաշինքի գործադիր մարմինը պաշտոնավարումը սկսում է դեկտեմբերի 1-ից։
Ֆոն դեր Լայենի ղեկավարած կաբինետում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի էստոնացի քաղաքական գործիչ Կայա Կալլասը, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն կգլխավորի ԵՄ արդյունաբերական ռազմավարությունը, Լատվիայի նախկին վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը դարձել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար։
Պաշտպանական հարցերը վստահվել են Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսին, իսկ ներքին գործերի ու միգրացիայի ոլորտը կվերահսկի Ավստրիայի ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Մագնուս Բրունները։