Եվրախորհրդարանն այսօր կքննարկի Ադրբեջանում տիրող իրավիճակը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներն, ինչպես նաև
հարաբերությունները Հայաստանի հետ։
Ըստ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջի, այս հարցով քվերակությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։
Դեռ այս տարվա մարտին Եվրախորհրդարանն գործադիր իշխանությանն առաջարկել էր դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը և կոչ արել Եվրամիության ղեկավարությանը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցել Հայաստանին իր անվտանգային տարածքը ՀԱՊԿ-ից դուրս ընդարձակելու և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։
Իսկ ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով էներգետիկայի ոլորտում դադարեցնել Ադրբեջանի հետ ԵՄ համագործակցությունը և հրաժարվել Բաքվի հետ ապագայում որևէ համաձայնագրից, քանի դեռ այդ երկրում չեն ազատի քաղբանտարկյալներին և չեն բարելավի իրավիճակը մարդու իրավունքների խնդրում:
Ավելի վաղ էլ Եվրամիության օրենսդիր մարմինը բանաձևե էր ընդունել, որում դատապարտել և կոշտ քննադատություն էր հնչեցրել Ալիևի վարչակազմի հասցեին՝ հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ոչնչացնելու համար։