Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ներգաղթի ճգնաժամի շեմին է


Եվրոպան ողողվել է ներգաղթյալներով: Այս տարի սպասվում է, որ անցյալ տարվա 170 հազար ներգաղթյալների ցուցանիշը գերազանցվելու է. միայն անցյալ շաբաթ ավելի քան 10 հազար մարդ է հասել Եվրոպայի ափեր:

Հակամարտությունները Մերձավոր Արևելքում փախստականների մեծ զանգվածներ են առաջ բերել, որոնք աղքատությունից դրդված պատրաստ են վտանգելու իրենց կյանքը: Եվրոպան ողողվել է ներգաղթյալներով: Այս տարի սպասվում է, որ անցյալ տարվա 170 հազար ներգաղթյալների ցուցանիշըգերազանցվելու է, միայն անցյալ շաբաթ ավելի քան 10 հազար մարդ է ժամանել Եվրոպայի ափեր:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով մահացել է ավելի քան 200 հազար մարդ, որոնց գրեթե կեսը քաղաքացիականներ են: Պատերազմը 25-ամյա երկվորյակ եղբայրներին ստիպել է թողնել հարազատ Հալեպը և ապրուստ փնտրել օտարության մեջ:

«Եթե մենք մնայինք Մերձավոր Արևելքում, մենք կմեռնեինք: Մահը մեկ է այս կյանքում, ուստի որոշեցինք մահացու ռիսկի դիմել՝ հասնելու այստեղ», - նշում է եղբայրներից Մոհամեդը:

Եղբայրները ավելի վաղ այս շաբաթ ժամանել էին Լամպեդուսա իտալական փոքրիկ կղզի՝ տանջահար, բայց ողջ: Անցյալ շաբաթ նման ճամփորդության ժամանակ 400 մարդ է մահացել գերծանրաբեռնված ու թերի ապահովված նավերում: Սակայն վտանգավոր ճամփորդության գինը ամենևին էլ էժան չէ: Սիրիացի եղբայրները ասում են, որ 3000 դոլար են վճարել մաքսանենգներին:

«Դրանք այնքան մեծ գումարներ վերցրեցին մեզանից, իսկ հետո փակեցին մեզ սենյակում երկար ժամանակով, սնելով մեզ օրական մեկ անգամ մի կտոր պանրուհացով: Դա ուղակի տանջանք էր, մեզ վիրավորանքներ էին հղում ու ծեծում զինված անձինք»,- ասում է մյուս եղբայրը՝ Իյլանը:

Իտալական ոստիկանությունը այս շաբաթ ծովում ձերբակալել էր գամբիացի մաքսանենգերի, որոնք Լիբիայից մարդկանց էին տեղափոխում՝ յուրաքանչյուրից վերցնելով 600 դոլար ճանապարհավճար:

Առնվազն 12 մահմեդական ներգաղթյալ է ձերբակալվել Սիցիլիա ժամանելուն պես, քանի որ նավի մյուս ուղևորները մեղադրել էին մահմեդականներին քրիստոնյա ներգաղթյալներին ծովը նետելու համար:

Չնայած ահռելի գներին ու վտանգին՝ ներգաղթյալների քանակը տարեցտարի աճում է: Հազարավոր մարդիկ ժամանել են Իտալիա այս շաբաթ՝ այդ երկրի ներգաղթի համակարգը կանգնեցնելով ճգնաժամի առջև:

Հունաստանը նույնպես Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից ժամանող ներգաղթի թիրախ է: Երկրի նոր ձախակողմյան կառավարությունը բաց է թողնում ներգաղթյալներին խիստ կարգապահական հիմնարկներից ու թույլատրում տեղաշարժվել երկրում, ինչը մտահոգություն է առաջացրել հույների շրջանում:

Եվրոպական Միության պաշտոնյաները նշում են, որ թվերը, եղանակների տաքացմանը զուգահեռ, դեռ կարող են աճել գալիք ամիսներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG