Մատչելիության հղումներ

Եթե սահմանին անհանգիստ իրավիճակի մասին տեղեկատվություն լինի, ՊՆ-ն կտեղեկացնի․ փոխնախարար


Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան, արխիվ
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան, արխիվ

Եթե սահմանին անհանգիստ իրավիճակի մասին տեղեկատվություն լինի, Պաշտպանության նախարարությունն այդ մասին կտեղեկացնի, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր փոխնախարարից, թե ի՞նչ իրավիճակ է սահմանին։

Վերջին շրջանում Բաքուն պարբերաբար մեղադրում է հայկական կողմին՝ հրադադարի խախտումների համար, Երևանը հերքում է այդ պնդումները։

Փոխնախարարը շեշտեց՝ Բաքուն իրականությանը չհամապատատխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ հայկական կողմը հանդես է գալիս հայտարարություններով:

«Եթե որևէ խնդիր ծագի, մենք անընդհատ տեղեկատվություն տրամադրում ենք: Եթե անհանգիստ իրավիճակի մասին տեղեկատվություն լինի, մենք այդ մասին կհաղորդենք», - ասաց Սարգսյանը:

Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին պարբերաբար մեղադրում է հրադադարի խախտումների համար։ Այս պնդումները հերքում են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը: Երևանն էլ առաջարկեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG