Մատչելիության հղումներ

«Ես շարունակում եմ կատարել նախագահի պարտականությունները»․ Զուրաբիշվիլի


Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է, որ չնայած իր լիազորությունների ժամկետի ավարտին՝ ինքը «շարունակում է կատարել նախագահի պարտականությունները»։

Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է իր գրասենյակի բացման ժամանակ՝ պնդելով, որ դա «նախագահի նստավայր հանդիսացող Օրբելյանների պալատի շարունակությունն է»։

Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ առաջիկա օրերին մեկնելու է Միացյալ Նահանգներ՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։

«Ես շարունակում եմ շփումները նաև եվրոպացի գործընկերների հետ, որոնք չեն ճանաչում Վրաստանի գործող խորհրդարանը, կառավարությունն ու «Վրացական երազանքի» նախագահին», - պնդում է Զուրաբիշվիլին։

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ գործող նախագահի լիազորությունները դադարեցվում են պետության նոր ղեկավարի երդմնակալությունից հետո։ Իսկ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիիի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2024-ի դեկտեմբերի 29-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG