Մատչելիության հղումներ

4-5 բալլանոց երկրաշարժ Բավրայից 17 կմ հյուսիս-արևելք


Կիրակի երեկոյան 4-5 բալլանոց երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք:

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 3.5 մագնիտուդով երկրաշարժը գրանցել է հյուսիսային լայնության 41.19 աստիճան և արևելյան երկայնության 43.98 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ, Բավրա, Թավշուտ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Սարչապետ և Պաղաղբյուր գյուղերում՝ 3-4 բալլ ուժգնությամբ։

Հնարավոր տուժածների, ավերածությունների մասին հաղորդումներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG