Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է կրակ բացելու մասին Բաքվի հաղորդումը


Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում, արխիվ
Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այսօր ժամը 9։45-ի սահմաններում սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կրակ բացելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը։

Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական դիրքերի ենթադրյալ գնդակոծությունն իբր տեղի է ունեցել «Գորիսի շրջանի Դըղ (հավանաբար՝ Տեղ․ - խմբ․) բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից»։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG