Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի ավարտին. Ամիրբեկով


Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի ավարտին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը մոտ են դրա ավարտին», - ասել է նա՝ հավելելով, որ «Բաքուն զգալի առաջընթաց է գրանցել Երևանի հետ խաղաղ բանակցություններում»։

Ըստ Ամիրբեկովի՝ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը, որը շարունակում է տարբեր պահանջներ դնել, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության, պատմական հնարավորություն ունեն՝ «վերջնականապես փակելու թշնամության այս գլուխը և սկսել փոխել իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում»։

Երեկ Կիպրոսում Հայաստանի արտգործնախարարն էլ հայտարարել էր՝ երկու կողմերը պետք է օգտագործեն ներկա պատմական պահը «թշնամության էջը փակելու» և «կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար»:

Խաղաղության պայմանագրի՝ Բաքվի առաջարկների հերթական՝ 10-րդ փաթեթը ստանալու մասին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկ ամիս առաջ էր հայտնել: Մինչ այդ էլ ընդգծել էին՝ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել և ստորագրել խաղաղության համաձայնագիրը:

Օրերս ԱԳՆ խոսնակն «Ազատության»-ը փոխանցել էր՝ ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG