Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումը


Հայ զինվորը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հայկական կողմը հերքում է Բաքվի հաղորդումը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

Բաքուն նշել է, թե այսօր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է՝ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Նիկոլ Փաշինյանի այս առաջարկին Բաքուն մինչև օրս չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG