Մատչելիության հղումներ

Միլիոնների ծախս ու ավերակներ. որտե՞ղ է Երևանի շքամուտքերի «նորոգման» արդյունքը


Ծախսված հարյուր հազարավոր դոլարներ, բայց անկառու թերացումներ, գումարի դիմաց չիրականացված աշխատանք։ Երևանի տարբեր վարչական շրջանների հազարավոր բնակիչներ տնից ներս ու դուրս անելիս հիմա վերանորոգված շքամուտքերով պետք է անցնեին։ Դրա համար քաղաքային բյուջեից միջոցներ են հատկացվել, բայց արի ու տես՝ շատ դեպքերում պայմանագրերում գրվածը պարզապես գոյություն չունի։

Ո՛չ բազալտե սալիկները կան, ո՛չ էլ թեքահարթակները, պատերի ներկն արդեն թափվում է, առաստաղը՝ ճաքեր տալիս, փոխված, նորոգված դռները քայքայվում են ու նույնիսկ չեն փակվում։

«Դուռն անորակ ա, չի փակվում, զամոկը հանեցին, որ սարքեն, չեղավ», - ասում է քաղաքացիներից մեկը։

«Ազատություն»-ն ուսումնասիրել է մուտքերի վերանորոգման համար քաղաքապետարանի վերջին տարիներին կնքած պայմանագրերը՝ փորձելով պարզել՝ որքանով է գրվածը համապատասխանում իրականությանը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG