Մատչելիության հղումներ

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կարևոր է ողջ տարածաշրջանի համար․ Վրաստանի ԱԳ նախարար


Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլի, արխիվ
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլի, արխիվ

Կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգություն, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։

Ընդգծելով, որ Թբիլիսին մշտապես աջակցել է Երևանի և Բաքվի ջանքերին՝ Բոճորիշվիլին շեշտել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը չափազանց կարևոր է ողջ տարածաշրջանի համար։

«Մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ուղին և հայտարարել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, ինչը չափազանց կարևոր է ողջ տարածաշրջանի համար», - ասել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Պաշտոնական Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտելու մասին հայտարարեցին մարտի 13-ին։

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG