Մատչելիության հղումներ

Էրդողանը մեկնել է ԱՄՆ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է ԱՄՆ՝ Վաշինգտոնում հուլիսի 9-ին մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հաղորդում է CNN Turk-ը։

Նշվում է, որ Էրդողանը վաղը մասնակցելու է 32 անդամ ունեցող դաշինքի երկրների և կառավարությունների ղեկավարների նիստին, նույն օրը Սպիտակ տանը նրանց հետ ներկա է լինելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպված ընթրիքին։

Հինգշաբթի օրը տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը։

CNN Turk-ը նշում է, որ գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը բազմաթիվ երկկողմ հանդիպումներ կունենա, կներկայացնի նաև «Գազայում Իսրայելի ջարդերը կասեցնելու քայլերը»։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG