Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին։
Նրա այցը նախատեսված է նոյեմբերի 11-12-ը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 11-ին և ընթանալու է մինչև նոյեմբերի 22-ը։