Թուրքիայի նախագահն այսօր՝ առաջին անգամ վերջին 18 տարիների ընթացքում այցելել է երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության գրասենյակ։
Հանդիպմանը նախորդել է Էրդողանի և ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելի միջև մայիսի սկզբին կայացած հանդիպումը, որի ընթացքում նրանք քննարկել են Սահմանադրության փոփոխություններն ու թուրքական տնտեսության ներկա վիճակը։
«Այսօրվա հանդիպման ընթացքում այս թեմաները ևս հրատապ են եղել», - հաղորդում է Թուրքիայի պետական ТRT հեռուստաընկերությունը։