«Թուրքիայի իշխանությունները չեն տրվի ընդդիմության սադրանքներին», - այսօր Անկարայում իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա այս հայտարարությունը հնչել է թուրքական ընդդիմության վեց օր անընդմեջ շարունակվող ցույցերի ֆոնին։ Դրանց մասնակիցները պահանջում են ազատ արձակել նախորդ շաբաթ կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Թուրքիայի նախագահի խոսքով, սակայն, Ստամբուլի քաղաքապետարանում կատարված իրավախախտումների մասին վկայող փաստաթղթերը քննիչներին են ներկայացրել «հենց ընդդիմության ներկայացուցիչները»։