Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Անկարայում հետևում են Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին»


Ալիև-Էրդողան հանդիպում Թուրքիայում, 19-ը փետրվարի, 2024թ․
Ալիև-Էրդողան հանդիպում Թուրքիայում, 19-ը փետրվարի, 2024թ․

Թուրքիայի նախագահի աշխատակազմն այսօր որոշ մանրամասներ է հաղորդել նախօրեին Անկարայում կայացած Էրդողան-Ալիև բանակցություններից։

Թուրքական կողմի փոխանցմամբ, երկու երկրների նախագահները երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ են քննարկել։

«Ռեջեպ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Անկարայում հետևում են Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից ռուսաստանյան խաղաղապահ ուժերի դուրսբերման ընթացքին», - նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

2024-ի ապրիլի կեսերից մեկնարկեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը նախատեսված ժամկետից շուտ Ղարաբաղից դուրս բերելու գործընթացը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ալիևն ու էրդողանը քննարկել են նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացման, Ղարաբաղում ծավալված շինարարության, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն վերաբերող հարցերը։

Ադրբեջանի նախագահը ընդամենը մի քանի ժամով Անկարա էր ժամանել նախօրեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG