Մատչելիության հղումներ

«Հայաստանը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ». Էրդողան


Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում է EFES-2024 զորախաղերին, Իզմիր, 30 մայիսի, 2024թ.
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում է EFES-2024 զորախաղերին, Իզմիր, 30 մայիսի, 2024թ.

Հայաստանը պետք է գիտակցի, որ «իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ», և առաջին հերթին պետք է ձերբազատվի երրորդ երկրների և արտերկրի հայկական սփյուռքի «վատ ազդեցությունից», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իզմիրում՝ EFES-2024 բազմազգ զորավարժությունների շրջանակներում «Բարձրաստիճան դիտորդի օր» կոչվող միջոցառման ժամանակ:

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ «Ղարաբաղի ազատագրումից» հետո տարածաշրջանում ձևավորվել է «կայուն խաղաղություն հաստատելու իսկապես պատմական հնարավորություն»։

«Այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Հայաստանը պետք է ձերբազատվի արտերկրում երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից, դա էլ ավելի կմոտեցնի խաղաղությանն {Ադրբեջանի հետ}: Բացի այդ, հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, հարևանների հետ, որոնց հետ գոյատևել է դարեր շարունակ և շարունակելու է գոյակցել ապագայում։ Հայաստանը նաև պետք է քաջություն ունենա՝ անելու ամեն ինչ այդ նպատակներին հասնելու համար»,- նշել է Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG