Եվրամիությունը սեպտեմբերի 6-ին հայտարարեց օգնության նոր փաթեթի մասին՝ ձմռան ամիսներին ուկրաինացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Բյուջեի, մարդկային ռեսուրսների, մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով Եվրահանձնաժողովի խոսնակ Բալազ Ուջվարին Բրյուսելում Եվրահանձնաժողովի մամուլի ճեպազրույցում հայտարարեց 40 միլիոն եվրո արժողությամբ օգնության փաթեթի մասին:
«Ֆինանսավորումը կծառայի վնասված շենքերի վերանորոգմանը, էլեկտրաէներգիայի և ջեռուցման ապահովմանը, ինչպես նաև կարիքավորներին ապաստան տալուն», - ասել է Ուջվարին։
Օժանդակությունից մոտ 5 մլն եվրո կհատկացվի Մոլդովայում գտնվող ուկրաինացի փախստականներին։ Օգնության նոր փաթեթը կազմում է մոտ 1 միլիարդ եվրո: