Մատչելիության հղումներ

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ ըստ Օվերչուկի, Երևանը պետք է ընտրություն կատարի


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Եթե Հայաստանն անդամակցի ԵՄ-ին, Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին։ Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա, անհրաժեշտ կլինի վերանայել տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը», - ասել է Օվերչուկը՝ նշելով․ - «ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն նման օրակարգեր ունեն և, հետևաբար, երկիրը պետք է ընտրություն կատարի՝ միաժամանակ երկու աթոռին նստել չի հաջողվի»։

Խորհրդարանը նախօրեին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը:

Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն «քաղաքական կամքի մասին է»:

«Օրինագիծն ինքնին չի հանդիսանում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հայտ, այնուամենայնիվ, այն հաղորդում է Եվրամիության հետ գործընկերության գոյացումը նոր մակարդակի հասցնելու ցանկության ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումն ու համահունչ է բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականությանը», - երեկ ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG