Գերմանական Dpa գործակալությունը, վկայակոչելով բանակցություններում ներգրավված աղբյուրները, հաղորդում է, որ Եվրամիության (ԵՄ) նոր առաջնորդների հարցում համաձայնություն է ձեռք բերվել։
Ըստ այդմ՝ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան կլինի Եվրոպական խորհրդի նախագահը՝ այդ պաշտոնում փոխարինելով Շառլ Միշելին։
Ժոզեպ Բորելի փոխարեն ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը լինելու է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում կմնա երկրորդ ժամկետով։
Համաձայնություններրը ձեռք են բերվել Բրյուսելում հինգշաբթի և ուրբաթ կայանալիք ԵՄ առաջնորդների հանդիպմանն ընդառաջ, որտեղ որոշվելու է, թե ովքեր են լինելու ԵՄ ղեկավարները հաջորդ 5 տարիների համար։