Եվրոպական միության երկրները սկսում են աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթի վրա՝ անմիջապես 14-րդ փաթեթն ընդունելուց հետո: Այդ մասին այսօր Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գերատեսչությունների ղեկավարների ժողովից առաջ ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։
«Ես ուրախ եմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի ընդունման կապակցությամբ, այո, դրա քննարկումը շատ ժամանակ պահանջեց: Իհարկե, հաջորդ փաթեթի վրա աշխատանքները կսկսվեն անմիջապես», - ասել է նախարարը:
Հունիսի 20-ին ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ, որը ներառում է ԵՄ նավահանգիստներով ռուսական հեղուկացված խտացված բնական գազի տարանցման արգելք, ինչպես նաև սահմանափակումներ 69 ֆիզիկական և 47 իրավաբանական անձանց նկատմամբ։
Այժմ 14-րդ փաթեթին պետք է հավանություն տա ԵՄ Խորհուրդը՝ կառույցի արտգործնախարարների մակարդակով, ինչից հետո փաթեթը կմտնի ուժի մեջ:
ԵՄ դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ նախարարներն այսօր դրական որոշում կընդունեն: Նրանք ցանկանում են դա անել մինչև հունիսի 25-ը, քանի որ վաղը նախատեսված Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը։