Մատչելիության հղումներ

ԵՄ հանձնակատարը չի բացառում, որ Ռումինիան և Բուլղարիան մինչև տարեվերջ ամբողջովին ինտեգրվեն Շենգենյան գոտուն


Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոն, արխիվ
Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոն, արխիվ

Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ հնարավոր է Ռումինիան և Բուլղարիան մինչև տարեվերջ ամբողջովին ինտեգրվեն Շենգենյան գոտուն։

«Ռումինիան և Բուլղարիան պատրաստ են, Շենգենյան գոտին պատրաստ է, ուստի ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում», - ասել է նա՝ շարունակելով․ - «Ժամանակն է վերացնել ներքին սահմանների վերահսկողությունը»։

Մարտին երկու երկրներն էլ մասնակիորեն էին միացել Շենգենյան գոտուն՝ թույլ տալով առանց վիզայի ճամփորդել ինքնաթիռով, բայց ոչ ցամաքային ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG