ԵՄ երկրների դեսպաններն այցելել են Հայաստանի և Թուրքիայի սահմանի Մարգարայի անցակետ։ Դեսպաններին ուղեկցել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Դեսպաններին ներկայացվել է անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները, մաքսային բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրի դյուրինացումը, թվայնացումը և ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները:
2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողմն արդեն վերակառուցել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկու տարի անց, նույնիսկ այս վերջին՝ հուլիսի 30-ին բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սեյդար Քըլըչի հանդիպումը չտվեց հարցի պատասխանը, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ սահմանը կբացվի հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։