«Եվրամիությանն անհրաժեշտ է շուկաների և պաշտպանության հարցերում ավելի սերտ համագործակցություն», - սեպտեմբերի 6-ին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն՝ ընդգծելով՝ բայց ոչ քաղաքական հարցերի շուրջ, ինչպիսին է միգրացիան, որտեղ երկրների միջև մեծ տարբերությունները դա անհնարին են դարձնում։
«Կան խնդիրներ, նույնիսկ էկզիստենցիալ հարցեր, որոնց վերաբերյալ մենք չունենք ընդհանուր պատասխաններ։ Դրանք պատերազմը, խաղաղությունը, միգրացիան, գենդերային հարցերն են, լիարժեք զբաղվածություն։ Եթե մեզ ստիպեք հավաքվել այն հարցերի շուրջ, որոնց հետ համաձայն չենք, ապա կազմաքանդում եք Եվրամիությունը», - ասել է Օրբանը Իտալիայի Չեռնոբիո քաղաքում կայացած համաժողովում։