Մատչելիության հղումներ

ԵՄ 10 երկրներում տնտեսական վիճակը կարող է բացասական հետևանքներ ունենալ ամբողջ միության համար. Եվրահանձնաժողով


Ֆրանկֆուրտ, Գերմանիա, արխիվ
Ֆրանկֆուրտ, Գերմանիա, արխիվ

Գերմանիայում և Եվրամիության (ԵՄ) ինը այլ երկրներում վատ տնտեսական իրավիճակը կարող է բացասական հետևանքներ ունենալ ամբողջ միության համար, նախազգուշացրել է Եվրահանձնաժողովը չորեքշաբթի հրապարակված զեկույցում:

«ԵՄ-ն բախվում է կառուցվածքային լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են երկարաժամկետ բարգավաճմանը։ Անհրաժեշտ են շտապ գործողություններ», - ասել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։

Գնահատված ցուցանիշները ներառում են գործազրկության մակարդակը, պարտքի մակարդակը, վարկային հոսքերը և անշարժ գույքի գները: Հանձնաժողովի կարծիքով՝ վերջին տարիների անսովոր բարձր գնաճը, ներառյալ աշխատուժի և գույքի գների աճը, իր ազդեցությունն է թողել ընդհանուր տնտեսական վիճակի վրա:

Բացի Գերմանիայից, 2025 թվականին նաև Կիպրոսի, Հունաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Էստոնիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Շվեդիայի և Նիդեռլանդների տնտեսությունները ավելի խորը կուսումնասիրվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG