Մատչելիության հղումներ

Եգիպտոսն առաջարկում է մի քանի պատանդների և գերիների փոխանակման հարցով կարճատև զինադադար հաստատել Գազայում


Գազա, 25-ը հոկտեմբերի, 2024թ․
Գազա, 25-ը հոկտեմբերի, 2024թ․

Եգիպտոսն առաջարկում է երկօրյա զինադադար հաստատել Գազայի հատվածում՝ իսրայելական չորս պատանդներին մի քանի պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու համար։

Եգիպտոսն այս հայտարարությունն անում է Գազայում կիրակի օրը տեղի ունեցած իսրայելական հարվածների ֆոնին, որի հետևանքով 45 պաղեստինցի է զոհվել։

Ամիսներ առաջ Կատարում վերսկսվել էին ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմը լիցքաթափելու ջանքերը, որին մասնակցում էին Կենտրոնական հետախուզական վարչության ու Իսրայելի «Մոսադ»-ի հետախուզության ղեկավարները։

Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կիրակի օրը Կահիրեում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հիմնական բանակցությունները պետք է վերսկսվեն ժամանակավոր հրադադարն ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում՝ վերջնական հրադադարի հասնելու համար։

Իսրայելից կամ ծայրահեղական «Համաս»-ից արձագանք դեռ չի եղել, սակայն միջնորդական ջանքերին մոտ կանգնած պաղեստինյան աղբյուրը Reuters-ին, մասնավորապես, ասել է․ - «Ես ակնկալում եմ, որ «Համաս»-ը (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) կլսի նոր առաջարկները, բայց հստակ է՝ ցանկացած համաձայնագիր պետք է վերջ դնի պատերազմին և Իսրայելը դուրս բերի ուժերը Գազայից»:

Իսրայելը հայտարարել է, որ պատերազմը չի կարող ավարտվել քանի դեռ «Համաս»-ը չի ոչնչացել որպես ռազմական և կառավարող միավոր Գազայում:

ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը գլխավորում են բանակցությունները՝ վերջ տալու պատերազմին, որը սկսվեց, երբ «Համաս»-ը 2023-ի նոյեմբերի 7-ին ներխուժեց Իսրայելի հարավ՝ սպանելով 1200 մարդու և ավելի քան 250 պատանդ վերցրեց։

Գազայի հատվածում Իսրայելի պատասխան օդային և ցամաքային հարվածների հետևանքով, ըստ Գազայի առողջապահության նախարարության, զոհերի թիվը հասել է մոտ 43 հազարի, իսկ խիտ բնակեցված անկլավը ավերակների է վերածվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG