Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը


Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդում է, որ ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը և մեղադրվում է կոռուպցիոն գործարքներ մեջ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախկին պաշտոնյան Մոսկվայի քննչական մեկուսարանում է: Ռուսաստանի բարձրաստիճան ներկա և նախկին պաշտոնյաները հատկապես վերջին շրջանում հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում։

Ամիսներ առաջ էլ՝ ապրիլին, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի մերձավոր դաշնակից պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովն էր ձերբակալվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG