Մատչելիության հղումներ

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի


Դեկտեմբերի 1-ի գիշերը ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիևի վրա։ Անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են Գոլոսեևսկի թաղամասում՝ վնասվել է վեց ավտոմեքենա, իսկ պայթյունի ալիքից կոտրվել են բնակելի շենքերից մեկի ապակիները։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Դնեպրոպետրովսկի մարզում երեկվա հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի։ Հիվանդանոցներում կա 18 տուժած, 7-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, հայտնում է շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Տեղի խանութում և բնակելի ենթակառուցվածքներում հրդեհներ էին բռնկվել։

XS
SM
MD
LG