Մատչելիության հղումներ

Դատարկ լսարաններ, թափուր հաստիքներ, հեռավար փորձեր. մանկավարժական ճգնաժամ Հայաստանում


ԵՊՄՀ շենքը Երևանում
ԵՊՄՀ շենքը Երևանում

Մանկավարժական համալսարանի Քիմիայի բաժնում այս տարի առաջընթաց կա՝ մեկ ուսանող է ընդունվել։ Երեք տարի այս բաժնի 16 տեղերն էլ թափուր էին մնացել, առաջին կորսեցի չկար։

Քիմիայի բաժնի միակ ուսանողը Մերի Ավագյանն է։ Նա Եղեգնաձորից է եկել։ Մերին դասերի առաջին օրն է իմացել, որ իրենից բացի ոչ մեկ չկա կուրսում։ Նա որոշել է լքել այս բաժինն ու միանալ Կենսաքիմիայի բաժնի՝ կրկին փոքրաթիվ ուսանողներին։

Շրջակա միաջավայրի գիտություններ մասնագիտությամբ էլ մեկ ուսանող ունի բուհը՝ Սրբուհի Ղուկասյանն է։ Նա բարձր կուրսեցիներից է իմացել, որ 16 տեղ թափուր է, ինքը՝ միակն է։ «Ոչ տխրել եմ, ոչ էլ զարմացել», - «Ազատության»-ն ասում է Սրբուհին։

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի խոսքով՝ Մանկավարժական համալսարանում վերջին տարիներին պատկերը էական չի փոխվում։ Ասում է՝ դիմորդները ուսուցչի աշխատանքով հետաքրքրված չեն։

Համալսարանի 1400 տեղից այս տարի 572-ն է համալրվել։ Մանկավարժական մասնագիտություններով ուսանողները 400-ից էլ պակաս են։ Բնագիտական ուղղություններով անվճար սովորելու հնարավորությունն անգամ դիմորդներին չի գրավել։ Բուհում տասնյակ թափուր տեղեր են մնացել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG