Մատչելիության հղումներ

Դատարանը տուգանել է թուրքական ընդդիմության առաջնորդին


Անկարայի դատարանն այսօր 75 հազար թուրքական լիրայի (2000 ԱՄՆ դոլար) տուգանք է սահմանել երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետականի առաջնորդ Օզգյուր Օզելի համար։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանին վիավորելու համար։

2022 թվականի ապրիլի 26-ին Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ Օզելը հայտարարել էր, որ Էրդողանի նպատակը «թուրքական դատարանների անկախությունը վերացնելն է»։ Օրերս Էրդողանը Օզելի դեմ ևս մեկ հայց է ներկայացրել։ Այս անգամ պատճառը ընդդիմության առաջնորդի այն հայտարարությունն էր, որում նա Թուրքիայի նախագահին «խունտայի պարագլուխ» էր անվանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG