Թաթարստանի Գերագույն դատարանը կալանքի տակ է թողեց «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևային, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով փաստաբանին։
Լրագրողի պաշտպանի խոսքով՝ Կուրմաշևան դատարանին դիմել էր խափանման միջոցն «առնվազն տնային կալանքով» փոխելու խնդրանքով։
Դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով։
Ալսու Կուրմաշևան կալանքի տակ է ավելի քան յոթ ամիս, մեղադրվում է որպես «օտարերկրյա գործակալ» չգրանցվելու, բանակի մասին «կեղծիքներ տարածելու» համար։
Լրագրողը հերքում է իրեն վերագրվող մեղքը։
Նախորդ դատական նիստի ընթացքում Կուրմաշևան հայտարարել է, որ ինքնազգացողությունը գնալով վատանում է, ունի տարբեր ախտորոշումներ և վիրահատության կարիք։ Լրագրողը նաև պատմել է, որ վերջին անգամ իր երեխաների ձայնը լսել է 2023 թվականի հոկտեմբերին, զանգեր կատարելու թույլտվություն չունի: