Դաղստանում գտնվող Մախաչկալայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքները անորոշ ժամկետով՝ անօդաչու սարքերի հարձակման պատճառով, հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Սաիդ Ռամազանովը։
Այսօր ավելի վաղ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը իր Տելեգրամ ալիքում հայտնել էր, որ Կասպիցկի վրա հակաօդային պաշտպանությունը խոցել է անօդաչու սարք։ Վնասներ և տուժածներ չեն եղել։ Սա Դաղստանի տարածքում անօդաչուի առաջին հարձակումն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր։
Տեղաբնակները նկարահանել են քաղաքի վրայով անցնող անօդաչու սարքը։
Կասպիցկում գտնվում է Ռուսաստանի Կասպյան նավատորմի ռազմածովային բազան։