Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս ամիս կմեկնի Բաքու՝ COP-29 համաժողովին մասնակցելու նպատակով։ APA գործակալության հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են Բաքվում Իրանի դեսպանությունից։
COP-29 համաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 11-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի 22-ը։