Մատչելիության հղումներ

Փալոն․ Առանց Ցեղասպանության ճանաչման հայ - թուրքական որևէ հաշտեցում թյուր հույս կդառնա


Կոնգրեսական Ֆրենք Փալոն, արխիվ
Կոնգրեսական Ֆրենք Փալոն, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ին:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքի առջև չորեքշաբթի օրը կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը, որին կմասնակցեն ԱՄՆ-ի բազմաթիվ պետական ու հասարակական գործիչներ: Իր ուղերձը կհղի նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը:

Ցեղասպանության և հայ - թուրքական հաշտեցման հեռանկարների շուրջ «Ամերիկայի Ձայն»-ը հարցազրույց ունեցավ Ֆրենք Փալոնի հետ․

Հարց. - Ինչպես գիտեք, ԱՄՆ-ի ու ամբողջ աշխարհի հայությունը պատրաստվում է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ու զոհերի հիշատակի հարգանքի արարողություններին: Ի՞նչ է արվում Կոնգրեսի ու Հայկական հարցերով հանձնախմբի կողմից ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման համար:

Ֆրենք Փալոն․ - Մենք ամեն տարի պաշտոնապես հավաքվում ենք հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս տարի այն ապրիլի 22-ին է, որին մասնակցում են և՛ Ներկայացուցիչների պալատի անդամներ, և՛ սենատորներ, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչներ: Հայկական հարցերով հանձնախումբը մարտից նախաձեռնել է Հայոց ցեղասպանության օրենքի նախագիծը, որը շրջանառվում է Կոնգրեսում: Մենք փորձում ենք ստանալ հնարավորինս մեծաթիվ սենատորների ու Ներկայացուցիչների պալատի անդամների աջակցությունը: Թեև այն դեռևս հանձնաժողովի շրջանակներում է քննարկվում, սակայն փորձում ենք ամեն նստաշրջանի ավելի առաջ մղել Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:

Հարց. - Ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ու ինչպե՞ս կարող եք նպաստել դրան:

Ֆրենք Փալոն. - Հայաստանը իհարկե կարող է իր ուղիով գնալ Թուրքիայի հետ հաշտեցման համար: Սակայն Ցեղասպանությունը իրականացվել է թուրքական կառավարության կողմից, ու եթե այն ինչ-որ ժամանակ չընդունվի, ապա այդ ամբողջ հաշտեցման գործընթացը կդառնա թյուր հույս, քանի որ հաշտեցումը զուտ խոսքերով չի լինում: Վառ օրինակ է հանդիսանում նախկինում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ իրականացված հաշտեցման գործընթացը, ուր երկու կողմերը ստորագրեցին արձանագրությունները, Հայաստանը այն ներկայացրեց խորհրդարան, սակայն մյուս կողմը չցանկացավ այդ հարցին հաշտեցման ոգով պատասխանել: Վերջին զարգացումների ներքո Թուրքիայի համար պետք է որ դժվարություն չներկայացնի ճանաչումը: Ցեղասպանությունը ճանաչեցին Հռոմի պապը, Իտալիան, ԱՄՆ-ի մի քանի տասնյակ նահանգներ և այլն:

Հարց. - Ի՞նչ կարծիք ունեք հայկական հարցի վերաբերյալ Թուրքիայի վարչապետի ելույթի շուրջ:

Ֆրենք Փալոն․ - Թուրքիայի վարչապետը իհարկե կարող է ցավել ու ելույթ ունենալ, սակայն առանց Ցեղասպանության ճանաչման այս ամբողջ գործընթացը չի բերի հաջողություն ու հաշտեցում, քանզի բոլորը գիտեն, որ այն եղել է, ու պատմաբանների հանձնաժողովը այստեղ չի կարող նպաստել հարցի կարգավորմանը:

Սակայն արդեն առկա նախնական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս հայ ժողողվրդին հասցեագրած ապրիլի 24-ի իր ուղերձում Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի զանգվածային կոտորածները չի կոչելու ցեղասպանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG