Մատչելիության հղումներ

Տասնյակ վիրավորներ՝ գիշերը Բիշքեկում տեղի ունեցած բախումների հետևանքով


Բիշքեկ, 18-ը մայիսի, 2024թ․
Բիշքեկ, 18-ը մայիսի, 2024թ․

Ղրղըզստանի կառավարությունը հայտնում է, որ մայիսի լույս 18-ի գիշերը Բիշքեկում տեղի ունեցած բախումների հետևանքով 28 մարդ է տուժել, այդ թվում՝ երեք օտարերկրացի։

Բախումները, ըստ երևույթին, սկսվել են Բիշքեկի Կուրմանժան Դատկա փողոցում գտնվող հանրակացարանի բակում «օտարերկրացիների» մասնակցությամբ ծեծկռտուքի մասին տեսանյութի տարածումից հետո։

Քաղաքացիները Բիշքեկի փողոցներում, 18-ը մայիսի, 2024թ․
Քաղաքացիները Բիշքեկի փողոցներում, 18-ը մայիսի, 2024թ․

Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտարարել է, որ մայիսի 17-ի երեկոյան տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 18-ից 25 տարեկան 500-700 տեղացիներ հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ բողոքելու, իրենց խոսքով, Ղրղզըստանում աշխատող միգրանտների թվի աճի դեմ։

Ոստիկանությունը շրջափակել էր քաղաքի այդ հատվածները։

Ընդգծելով, որ Ղրղըզստանը պայքարում է անօրինական միգրանտների հոսքի դեմ, որոնք երկիր են գալիս հիմնականում Պակիստանից և Բանգլադեշից՝ Տաշիևը հավելել է՝ նրանցից շատերը «խախտում են օրենքը»:

Քաղաքացիները Բիշքեկի փողոցներում, 18-ը մայիսի, 2024թ․
Քաղաքացիները Բիշքեկի փողոցներում, 18-ը մայիսի, 2024թ․

Երկրի առողջապահության նախարար Ալիմկադիր Բեյշենալիևը հայտարարել է, որ բախումներից հետո երեք օտարերկրացիներ բուժօգնություն են ստանում հիվանդանոցում՝ չնշելով նրանց ազգությունը։

Պակիստանի դեսպանությունն իր հերթին հաղորդել է, որ միջադեպի հետևանքով Պակիստանի 14 քաղաքացի է վիրավորվել՝ հերքելով երեք պակիստանցիների սպանության մասին տեղեկությունները:

Ավելի վաղ պակիստանյան որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ գիշերը Բիշքեկում տեղի ունեցած բախումների հետևանքով հնարավոր է պակիստանցիներ են սպանվել։

Ոստիկանությունից «Ազատության» ղրղըզական ծառայությանը փոխանցել են, որ խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցվել, երեք օտարերկրյա քաղաքացիներ են բերման ենթարկվել։

Թե վերջիններս, որ երկրի քաղաքացիներ են և ինչ նպատակով են եղել Ղրղզըստանում, չի հաղորդվում։

Ոստիկանները Բիշքեկի փողոցներում ուժեղացված հսկողություն են իրականացնում, 18-ը մայիսի, 2024թ․
Ոստիկանները Բիշքեկի փողոցներում ուժեղացված հսկողություն են իրականացնում, 18-ը մայիսի, 2024թ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG