Մատչելիության հղումներ

Ուսումնասիրվում են եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր. ՔՊ-ական պատգամավոր


Բյուջեի քննարկումներ խորհրդարանական հանձնաժողովներում, 31-ը մայիսի, 2024թ.
Բյուջեի քննարկումներ խորհրդարանական հանձնաժողովներում, 31-ը մայիսի, 2024թ.

«Մենք այժմ ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր, դրանից հետո արդեն կքննարկվի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցը», - այսօր բյուջեի կատարողականի քննարկմանը, անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու հարկման թեմային, հայտարարեց իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

«Չկա շրջանառության մեջ որևէ նախագիծ եկեղեցու հարկման վերաբերյալ, բայց ես և գործընկերներս աշխատում ենք այդ ուղղությամբ», - հավելեց պատգամավորը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ այս պահին օրենսգրքով սահմանված են հարկային արտոնություններ որոշակի ծիսական պարագաների օտարման մասով, ինչպես նաև անշարժ գույքի հարկի։

«Հարկային քաղաքականության հարց է։ Ես կարծում եմ, որ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտեղ ավելորդ չէ մտածել։ Եթե հավատացյալը ցանկանում է հանգանակություն անել առանց հասցեավորման, այդտեղ խնդիր չկա, իսկ եթե ինչ-որ մի բան վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, կարծում եմ՝ պետք է հարկվի», - հավելեց նա։

Վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժումից հետո եկեղեցու հարկման թեման հասավ քաղաքական ամբիոններ։ Այս մասին խոսել է թե՛ վարչապետը, թե՛ խորհրդարանի խոսնակը։ Առաքելական եկեղեցուց հիշեցրել են՝ իրենք հարկվում են։

Մայր Աթոռի ունեցվածքն ու գործարքները մասնակի են հարկվում՝ եկեղեցին հարկային արտոնություններ ունի, այդուհանդերձ կառույցը, ըստ Պետեկամուտների կոմիտեի, 1000 խոշոր հարկատուների ցանկում 488-րդ տեղում է։ Շիրակի թեմի առաջնորդը եկեղեցու հարկման թեման այս պահին օրակարգ բերելը հարկային տեռոր կամ ռեպրեսիա է որակել։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG