Մատչելիության հղումներ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է Սերբիա


Բելգրադի օդանավակայանում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և կառավարության պաշտոնյաները դիմավորում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, 7-ը մայիսի, 2024թ.
Բելգրադի օդանավակայանում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և կառավարության պաշտոնյաները դիմավորում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, 7-ը մայիսի, 2024թ.

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երեքշաբթի երեկոյան ժամանել է Սերբիա՝ MIG-29 ինքնաթիռների ուղեկցությամբ, հայտնում է Reuters-ը:

Բելգրադը, Ֆրանսիայից հետո, հինգ տարվա ընթացքում Չինաստանի նախագահի առաջին այցի երկրորդ կանգառն է Եվրոպա:

Սերբիայում, որը համարվում է Չինաստանի ամենակարևոր գործընկերը Բալկաններում, Սի Ծինփինը կքննարկի երկրում Չինաստանի բազմամիլիարդ ներդրումները և հնարավոր նոր գործարքները:

Բելգրադի օդանավակայանում նրան դիմավորել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և կառավարության պաշտոնյաները։

Երկու երկրների ղեկավարները հանդիպում կունենան չորեքշաբթի։

Չինաստանի նախագահը Սերբիա է այցելում Ֆրանսիայից հետո, որտեղ բանակցել է նախագահ Էմանյուել Մակրոնը և ԵՄ հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ:

2016 թվականին Բելգրադ կատարած իր առաջին այցի ժամանակ երկու երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերություն։ Անցյալ տարի Վուչիչը Պեկինում 18 համաձայնագիր է ստորագրել Սի Ծինփինի հետ, ներառյալ ազատ առևտրի համաձայնագիրը, որը պետք է գործարկվի հուլիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG