Տասնյակ զոհեր Չինաստանում Չժուհայ քաղաքի սպորտ կենտրոնում վրաերթից հետո։ Երկուշաբթի գիշերը քաղաքացին մեքենան վարել է սպորտ կենտրոնում մարզվող բնակիչների ուղղությամբ, 35 մարդ մահացել է, 43-ը՝ վիրավորվել։
Ոստիկանությունը 62-ամյա տղամարդու է ձերբակալել, The Guardian-ը գրում է՝ չի հստակեցվում, տեղի ունեցածը դիտավորյալ հարձակում էր, թե պատահար։