Չինաստանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ արտգործնախարար Վան Ին այս շաբաթ կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու BRICS խմբի հանդիպմանը:
«Այս այցն ու համատեղ զորավարժությունները Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում ընդգծում են Պեկինի և Մոսկվայի համագործակցությունը միջազգային հարթակում», - նշված է արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 11-12-ը նախատեսված է BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) երկրների «անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների» հանդիպումը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրասենյակն էլ անցյալ շաբաթ հայտնել էր, որ հոկտեմբերի վերջին ակնկալվում է նաև Չինաստանի նախագահի այցը Ռուսաստան՝ մասնակցելու Կազանում BRICS-ի գագաթնաժողովին: