Մատչելիության հղումներ

Շուն, կատու, խաղաղություն. երեխաների մեծ ու փոքր երազանքները և առաջ քաշած խնդիրները


Երևանի կենտրոնի այգիներից մեկում զվարճացող երեխաներն «Ազատությանն» իրենց մեծ ու փոքր երազանքներից պատմեցին:

Մինչ Անգլիական այգում մեզ հանդիպած երեխաները հիմնականում ընտանի կենդանի ունենալ էին երազում, մի քանի տասնյակ դպրոցականներ երեկ, մեկ օրով Երևանի ավագանու անդամներին էին: Ավագանու նիստերի դահլիճի ամբիոնից էին խոսում, թե ինչ խնդիրների են բախվում Երևանում, հետո ներկայացնում էին իրենց ծրագիրն ու քվեարկում, որ այն ընդունվի:

Շուշան Հարությունյանն. օրինակ. առաջարկում էր մի մեխանիզմ մտածել, որ հաշմանդամություն ունեցող և ֆինանսական ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներն էլ կարողանան քաղաքում գործող լուսավոր, պսպղուն ու հետաքրքիր ժամանցի վայրերից օգտվել:

Ավագանու աթոռները մեկ օրով զբաղեցրած երեխաները, Երևանի թիվ մեկ ամբիոնից նաև ստորգետնյա անցումներից դժգոհեցին, ասացին՝ նկատում են, որ կան նաև բարեկարգվածներն ու հարմարավետները, բայց իրենք հաճախ նաև հակառակ պատկերն ունեցող անցումներով են դասի գնում: Մանե Ղարիբջանյանն էլ սեփական օրինակով պատմեց, թե ճանապարհային անվտանգության առումով ինչ խնդիրների են բախվում:

15-ամյա Սուրեն Գրիգորյանին էլ անհանգստացնում էր, թե ինչո՞ւ Երևանի բազմաբնակարան շենքերի նկուղներն ամբողջությամբ նորոգված չեն: կանաչապատվող այգիներ, նորոգվող բակեր, նոր խաղահրապարակներ ու վերելակներ նկատել է, բայց կարծում է, որ պատերազմի սպառնալիք ունեցող երկրում ապահով նկուղը նաև ապաստարան է մարդկանց համար ու դրանք բոլորը պետք է կարգի բերվեն:

Նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ասաց՝ նկուղները հիմնականում ոչ թե ապաստարան են, այլ թաքստոց, բայց ընդունեց՝ խնդիրը կա:

«Ասենք կանենք» կարգախոսով Երևանի կառավարման ղեկը ստանձնած «Քաղաքացիական պայմանագրի» անդամներից Լևոն Հարությունյանն ու Սուրեն Գրիգորյանն խոստացան՝ լսեցին, կանեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG