Մատչելիության հղումներ

Քարթերի ավանդը


ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթեր, հոկտեմբեր, 2012թ․
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթեր, հոկտեմբեր, 2012թ․

Երկու տարի առաջ Ջիմի Քարթերը ռեկորդ է սահմանել իբրև ամենաերկարակյաց նախկին նախագահ՝ գերազանցելով Հերբերթ Հուվերի սահմանած եզրագիծը: Միացյալ Նահանգների նախկին նախագահը և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը վարում է գործունյա ապրելակերպ իբրև Քարթերի կենտրոնի ղեկավար, իր կնոջ՝ Ռոզալինի հետ:

Ըստ նախկին փոխնախագահ Ուոլթեր Մոնդեյլի` նախկին նախագահների շրջանում Ջիմի Քարթերը հատուկ տեղ է զբաղեցնում. նա ծայրահեղորեն նպատակասլաց ու հետևողական և նույնքան էլ տպավորիչ անհատականություն է:

Իբրև Ատլանտայում հիմնված շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ Քարթերի կենտրոնի ղեկավար, նա ջանքեր է գործադրում հանուն խաղաղություն, պայքարում ընդդեմ համաճարակների:

Ըստ նախկին նախագահի տիկին Ռոզալին Քարթերի՝ շատերը պնդում են, որ նա անգերազանցելի փոխնախագահ էր, սակայն Ռոզալինը համոզված է Ջիմիի՝ շատ ավելի նշանակալի արդյունքներ ունեցող նախագահ լինելու մեջ:

Ջիմի Քարթերի նախագահության մեծագույն ձեռքբերումների շարքին են պատկանում Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, Պանամայի ջրանցքի վերադարձը Պանամային, Եգիպտոսի և Իսրայելի միջև Քեմփ Դեյվիդի բանակցությունների հաջող ընթացքը և ավարտը: Սակայն այս ամենը մթագնել է անցյալ դարի յոթանասունական թվականների վերջին ԱՄՆ-ում առկա տնտեսական անկման ճնշող տպավորության ներքո, ինչպես նաև՝ Իրանում պատանդների ազատման ճգնաժամի հետ կապված:

Էմորի համալսարանի դասախոս Ջո Քրեսփինոն չի համարում նրա նախագահությունը այդքան նշանակալի, սակայն լավագույն փոխնախագահի տիտղոսը նա վերապահում է միայն Քարթերին: Ըստ նրա՝ մեծագույն փոխնախագահի ուղին սկսվեց 1980 թվականի ընտրություններում իր պարտությունից ի վեր:

Նախկին նախագահը ցանկացավ և նշանակալի ջանքեր գործադրեց՝ ստեղծելու նախագահական բարձրակարգ գրադարան և թանգարան, որը կիրառական ու օրինակելի է հակամարտությունների հաջող կարգավորման համար՝ նախագծված քեմփդեյվիդյան խաղաղության գործընթացի փորձը հաշվի առնելով:

«Մեր հիմնական սկզբունքն է չկրկնօրինակել և լցնել անօդ տարածությունները համաշխարհային քաղաքականության մեջ, և երեսուն ու անգամ ավելի տարիների ընթացքում միջազգային հարաբերությունների ոլորտում մենք կրճատեցինք մարդկանց տառապանքները, առաջ մղեցինք ժողովրդավարությունը, ինչը մինչ այդ ոչ ոք չէր արել», - նշել է Քարթերը:

Քարթերի կենտրոնի աշխատակիցները ավելի քան 90 կասկածելի ընտրություններ են դիտարկել, բուժում են կազմակերպել հզոր մերձարևադարձային համաճարակների դեմ, գրեթե հիմնովին վերացրել ահագնացող գվինեական ճիճվի հիվանդությունը:

Ըստ պրոֆեսոր Քրեսփինոյի՝ Քարթերի ջանքերը աշխարհով մեկ դարձրեցին նրան արժեքավոր բանակցող, թեև նա նաև քննադատության թիրախ դարձավ: «Առաջնահերթորեն նա քննադատվում էր ամենքի հետ երկոսության համար: Նրա համար կարծես հիմնարար խնդիր լիներ մարդկանց հաշտեցնելը միմյանց հետ՝ բերելով մի սեղանի շուրջ», -նշել է պրոֆեսորը:

Մի կարևոր խնդիր է մտահոգում Քարթերին հիմա՝ ԱՄՆ կառավարության՝ Հյուսիսային Կորեայի հետ ուղղակիորեն բանակցելու ցանկության բացակայությունը: Այս համայնավարական երկիր բազմաթիվ այցերից հետո, Քարթերը նշում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը դեպի ամերիկացի բանտարկյալների ազատումը այնտեղից: Սակայն նա չի ստանում անհրաժեշտ թույլտվությունը նման գործունեություն ծավալելու համար:

Արդեն 90 տարեկան հասակում Քարթերը չի թուլացնում իր ջանքերը: Սակայն երբ չի ճանապարհորդում իր կենտրոնի գործերով, նա երբեմն ժամանակ է գտնում իր նկարների վրա աշխատելու համար: Շատ արգասաբեր նկարիչ լինելով հանդերձ, նա նաև լավ վաճառվող նկարների հեղինակ է, ինչպես նաև արդեն իր 29-րդ գրքի վրա է աշխատում:

Նախկին նախագահը, իր իսկ կարծիքով, ապրում է փայլուն, մարտահրավերներով լի, անկանխատեսելի, հետաքրքիր ու ոգեշունչ կյանքով՝ իր ավանդը բերելով աշխարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG